ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վստահ է, որ Միացյալ Նահանգները կարող է միջնորդ լինել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմի դադարեցման հարցում: «Ի վերջո, մենք կհասնենք հաջողության կամ կբախվենք պատի։ Եվ եթե բախվենք պատի, ապա կշարունակենք բանակցային գործընթացը՝ կիրառելով ազդեցության լծակներ։ Սա ակտիվ դիվանագիտություն է, որը կդադարեցնի այս պատերազմը»,- ասել է Վենսը։               
 

«Սերունդների երկխոսություն» ճարտարապետ-ուսանողների համաժողով. ապագա ճարտարապետները հանդիպեցին ոլորտի մասնագետների հետ

«Սերունդների երկխոսություն» ճարտարապետ-ուսանողների համաժողով. ապագա ճարտարապետները հանդիպեցին ոլորտի մասնագետների հետ
18.10.2014 | 14:49

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հոկտեմբերի 17-18-ը Ծաղկաձորում անցկացրին «Սերունդների երկխոսություն» խորագրով ճարտարապետների ուսանողական համաժողովը։ Նպատակն էր խթանել ճարտարապետական ներուժի զարգացումը և մասնագիտական գիտելիքների ամրապնդումը: Ոլորտի առաջատար մասնագետները դասախոսությունների, քննարկումների տեսքով իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցեցին ապագա ճարտարապետներին ու շինարարներին:

Համաժողովին մասնակցում էին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակալավրիատի, մագիստրատուրայի 40 ուսանողներ, ում հետ հանդիպեցին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետներ Անուշ Տեր-Մինասյանը, Գարեգին Եղոյանը։
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը խոսեց ճարտարապետի կոչման, մասնագիտության, ճարտարապետական սերունդների երկխոսության մասին՝ ընդգծելով հայ ճարտարապետության առանձնահատկությունները։
Անուշ Տեր-Մինասյանն անդրադարձավ միջնադարյան հայ ճարտարապետությանը՝ զուգահեռներ անցկացնելով ժամանակակից ճարտարապետության հետ։ Նա նաև նշեց հայ ճարտարապետության ազդեցությունը համաշխարհային ճարտարապետական ժառանգության վրա։
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ապագա ճարտարապետներին ներկայացրեց միության գործունեությունը, միջազգային համագործակցությունը։
Գարեգին Եղոյանն էլ ուսանողներին ցուցադրեց իր ստեղծագործական արվեստանոցի աշխատանքները։ Համաժողովի ընթացքում մասնակիցները դիտեցին ֆիլմ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի գործունեության մասին։

Դիտվել է՝ 2096

Մեկնաբանություններ